Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.01.2018 | 00:05

Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է։ Լսի՛ր, որդի՛ս, և ընդունիր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։ Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը` նրա շղթաների մեջ։ Խոնարհեցրու՛ քո ուսը, վերցրու՛ այն և մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։

Քո բովանդակ հոգով մոտեցի՛ր նրան և քո բովանդակ զորությամբ պահի՛ր նրա ճանապարհները։ Քննի՛ր, փնտրի՛ր, և դու կճանաչես այն, և երբ բռնես` մի՛ թող նրան, քանզի, ի վերջո, դու հանգիստ կգտնես նրա մեջ, և քեզ համար նա ուրախություն կդառնա։
Սիրաքի իմաստություն 6. 23-29

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ